close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադամ Բարրոն` ԱՄՆ-ում Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Հիշողության ձայնը» համերգում

Մշակույթ

6 Դեկտեմբերի 2017, 16:53
 Ադամ Բարրոն` ԱՄՆ-ում Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Հիշողության ձայնը» համերգում

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ Zipper Hall սրահում: «Հիշողության ձայնը» (Sound of memory) համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ…

Համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաև սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը և «Հայ եմ» կվարտետը:

«Ինձ համար շատ կարևոր համերգ է: Նպատակ էի դրել իմ առաջ մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, որի հետ բախտ ունեցա ծանոթանալ: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ երջանկություն է աշխատելը»,- նշում է Ադամ Բարրոն:

 Ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների գործերից: Նշենք, որ առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաև այլ ելույթներով:

Բարրոն ակտիվ գործունեություն է ծավալում` որպես տարաբնույթ հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ. նրան պարբերաբար հրավիրում են դատելու միջազգային ստուգատեսներ տարբեր երկրներում: Դեկտեմբերի 21-ին Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Կհնչեն հայկական, ռուսական և ֆրանսիական Ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Եկատերինա Անապոլսկայան: Համերգը տեղի կունենա Հայկական կաթոլիկ եկեղեցում:

2018-ը ևս հարուստ կլինի համերգային ծրագրերով: Հաջորդ տարի Ադամ Բարրոն Հայաստանում կներկայանա «Ադամ Բարրոն և ընկերները» համերգային ծրագրով, Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Վերդիի «Ռեքվիեմ»-ի բեմադրությունում, ինչպես նաև հանդես կգա Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: Փարիզում Բարրոյի նախաձեռնությամբ հեղինակավոր համերգասրահներում կնշվի նաև Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, Կոմիտասի 150-ամյակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica