close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտանեկան ավանդույթների ու արժեքների ցուցակ ունի կառավարությունը, հրապարակեք, տեսնենք. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 15:22
 Ընտանեկան ավանդույթների ու արժեքների ցուցակ ունի կառավարությունը, հրապարակեք, տեսնենք. Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեց տրամադրել ցուցակ, որից պարզ կլինի` այդքան արծարծվող ընտանեկան ավանդական արժեքներ ասելով` ի՞նչ նկատի ունեն:

«Հետաքրքիր է` որպես այս խորհրդանական մեծամասնության կառավարության անդամ, ի վերջո, կառավարությունն ունի՞ սահմանված` մեր ընտանեկան ավանդույթների ու արժեքների, կոպիտ ասած, ցանկը, որովհետև այս ընթացքում այնքան աբսուրդ բաներ ենք լսել: Հիմա էլ ԱԺ փոխնախագահը ձևակերպում տվեց, և ստացվում է, որ ընտանիքը, որտեղ տատիկն ու թոռնիկն է, կամ երկու քույր են, դրանք ընտանիք չեն: Այդ ցուցակը տվեք` տեսնենք` ձեր ասածի հետ համաձա՞յն ենք, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ եզրույթն օրինագծում կիրառվել է այն հատվածում, որտեղ խոսքն ընդհանուր կարգավորման գաղափարախոսության և ամրագրված սկզբունքային մոտեցման մասին է:

Փաշինյանն արձագանքեց, որ խոսքը ոչ թե բուն օրենքի տեքստին էր վերաբերում, այլ այս օրենքի քննարկման կոնտեքստում հնչած արժեքներին, ավանդույթներին: «Ուզում եմ` ցանկ տաք, հասկանանք: Կոնտեքստից հասկանում եմ, որ, ավանդական արժեք ասելով, այնպիսի աբսուրդ բաներ են նկատի ունենում, որ ես, օրինակ. պատրաստ չեմ ընդունել որպես ազգային ավանդական արժեք: Շատ դեպքերում դա աղբ է, որ պետք է նետել աղբանոցը»,- ասաց նա:

Քոչարյանն էլ նշեց, որ տեղի է ունեցել հանրային լայն քննարկում, և կարծիքների շրջանակն էլ լայն է եղել, ինչը դրական է, քանի որ ինչ-որ իմաստով դրական են այդ առողջ քննարկումները: Ըստ փոխնախարարի` շատ դեպքում օրենքի հեղինակներն էլ համաձայն չեն հնչած մոտեցումներին, գուցե նաև այն բանին, ինչ հենց Փաշինյանը նկատի ունի:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica