close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+8°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտանիքում բռնության օրենքի նպատակն է վերականգնել ընտանեկան համերաշխությունը. Վիգեն Քոչարյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2017, 15:20
 Ընտանիքում բռնության օրենքի նպատակն է վերականգնել ընտանեկան համերաշխությունը. Վիգեն Քոչարյան

ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկույցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ օրենքը հետապնդում է այն հիմնական նպատակները, որոնք արտացոլված են օրենքի նախագծի վերնագրում: Ըստ նրա` օրինագծով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներ` կապված ընտանեկան բռնության կանխարգելման հետ:

«Խոսքը կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման մասին»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա՝ օրենքը նախատեսում է համապատասխան դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք կծառայեն այդ նպատակին, հստակեցնում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը: «Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»,- եզրափակեց Քոչարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica