close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2019
USD1485.81
GBP1625.67
EUR1553.43
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավո՞ր է` ապաստարանների վերահսկողությունը տրվի եկեղեցուն. Շարմազանով

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 15:10
 Հնարավո՞ր է` ապաստարանների վերահսկողությունը տրվի եկեղեցուն. Շարմազանով

ԱԺ-ում մեկնարկել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հիմնական զեկուցող` արդադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին դիմելով, նշեց. «Դրական խոսք պետք է ասել, որ կառավարության ներկայացուցիչները, դուք, նախարարությունը քաղաքական տարբերի ուժերի, հասարակական տարբեր խմբերի հետ աշխատել եք, և այն խնդրահարույց կետերը, որ կային, մշակվել կամ փոփոխության են ենթարկվել: Մասնավորապես` ոչ թե ընտանեկան բռնություն, այլ ընտանիքում բռնություն»:

Շարմազանովը նշեց, որ, հաշվի առնելով մեր աշխարհայացքը, կարևորում է այն կետը, որ սկզբունքների մեջ հստակ նշված է ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը: «Ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միության ընտանիքը, որից ծնվում են առողջ երեխաներ, ովքեր հասարակության ապագան են»,- ասաց նա:

Շարմազանովը հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ կառավարությունը քննարկի` ապաստարանների հետ կապված վերահսկողությունը կամ այցելությունները տրվեն նաև Հայ առաքելական եկեղեցուն:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ այս ոլորտում« պետական քաղաքականության մշակման առումով, աջակցությունը կարող է ցուցաբերել ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը գործում է լիազոր ղեկավար մարմնին կից, որում պետք է լինեն նաև եկեղեցու ներկայացուցիչները: Ըստ նրա՝ այս հարցի հետ կապված համապատասխան կարգավորումներ ու լուծումներ կլինեն:

ԱԺ նիստն` ուղիղ
18 Հունվարի 2019, 10:01 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica