close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+7°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գուցե ներկայացնեք այն փոփոխությունները, որ կատարվել են օրենքում. Աղվան Վարդանյանը` Վիգեն Քոչարյանին

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 14:55
 Գուցե ներկայացնեք այն փոփոխությունները, որ կատարվել են օրենքում. Աղվան Վարդանյանը` Վիգեն Քոչարյանին

ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկույցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ օրենքը հետապնդում է այն հիմնական նպատակները, որ արտացոլված են օրենքի նախագծի վերնագրում: Ըստ նրա` օրինագծով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներ` կապված ընտանեկան բռնության կանխարգելման հետ:

«Խոսքը կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման մասին»,- ասաց փոխնախարարը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դիմելով հիմնական զեկուցողին, ասաց, որ գուցե նա անմիջապես ներկայացնի այն փոփոխությունները, որոնք կատարվել են: «Պարո'ն Քոչարյան, ներկայացման ժամանակահատվածը շատ կարճ էր: Մենք ունենք օրենքի տարբերակ և լրամշակված տարբերակ, գուցե օգտագործեք այս կարճ ժամանակահատվածը և ներկայացնեք այն փոփոխությունները, որ կատարվել են»,- ասաց պատգամավորը:

Քոչարյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը լայն քննարկումների ճանապարհ է անցել: «Եղել են հասարակական քննարկումներ, լսումներ ԱԺ-ում, եղել են շատ չհիմնավորված մեղադրանքներ, բայց եղել են նաև մտահոգություններ ու առաջարկություններ: «Եվ դրանց շնորհիվ էր, որ հասանք այդ հանրային քննարկման բուն նպատակին, որպեսզի ստանանք առաջարկություններ, որոնք ուղղված են նախագծի բարելավմանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր պատգամավորներին, այդ թվում` նաև Ձեզ, պարոն' Վարդանյան, որ առաջարկություններով թույլ տվեցիք մեզ էլ ավելի հստակեցնել այն դրույթները, այն շեշտադրումները, որոնք կային օրենքում»,- ասաց նա:

Նախագահն արձակուրդ է մեկնել
19 Դեկտեմբերի 2018, 14:38 Նախագահն արձակուրդ է մեկնել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica