close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2018
+16°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2018
USD1481.96
GBP1671.66
EUR1586.88
RUB17.68
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսկ ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ այդքան ձայն ապահովեցիք. Բաղդասարյանը` ընդդիմությանը

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 13:10
 Իսկ ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ այդքան ձայն ապահովեցիք. Բաղդասարյանը` ընդդիմությանը

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ քննարկվում է կարևորագույն փաստաթուղթ, և անդրադարձավ խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկություններին: Բաղդասարյանն ասաց, որ կառավարությունն ուշադրություն է դարձրել այն առաջարկություններին, որոնք հանրապետական միտվածության նշանակություն են ունեցել:

«Ես կառավարության ուշադրությունը պետք է հրավիրեմ, որ մեր երկրի սիրտը մարզերն ու գյուղերն են: Ճիշտ է` միայն հանրապետական շահերին ուշադրություն դարձնելը մեր բյուջեի սուղ լինելուց է, բայց ես ավելի քան համոզված եմ, որ միջնաժամկետ ծրագրերում մեր պատգամավորների առաջարկները նկատի կունենան»,- ասաց նա:

Պատգամավորը կառավարության ուշադրությունը հրավիրեց նաև ծննդօգնության խնդրին:

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների` ընտրությունների վերաբերյալ դիտարկումներին` Բաղդասարյանն ասաց. «Ելույթների մեծ մասում անդրադարձ էր կատարվում ընտրություններին, սակայն այդ ելույթները պետք է լինեին կա'մ նախընտրական, կա'մ հետընտրական շրջանում: Իսկ այդ ժամանակ որևէ ուժի կողմից չի եղել դիտարկում, ցույցեր չեն եղել, այսինքն` գոհ էին, որ եկել են խորհրդարան: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, բոլորդ մոնիտորինգ արեք` ում ռեսուրսները որքան էին և որտեղից էին: Եթե դուք խոսում եք իշխանության ռեսուրսների մասին, ապա ասեք` ձեր ռեսուրսները որտեղի՞ց էին, որ կարողացաք այդքան ձայն ապահովել»:

Հիշեցնենք, որ ընտրությունների մասին քննադատություններն արվել էին «Ելք» խմբակցության կողմից:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև ներդրումների մասին քննադատություններին, որոնք էլ հնչել էին «Ծառուկյան» խմբակցության կողմից: «Մեր երկրի զարգացման համար ներդրումներ կատարելու համար որևէ բան, որևէ աթոռ ու պաշտոն չի խանգարում: Եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացմանը, կարող է 15 միլիարդի ներդրում կատարել, և իշխանությունն այդ ներդրումների վերահսկողությունը կթողնի ընդդիմությանը: Կստեղծվի հանձնաժողով, որի վերահսկողությունը կստանձնի ընդդիմությունը»,- ասաց նա:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև բյուջեի նախագծի վերաբերյալ հնչեցված գնահատականներին: «Ասում են` կառավարությունը աշխատավարձ ու թոշակ չի բարձրացնում, սակայն Հանրապետական կուսակցությունը չի շտապում գնահատականներ տալ կատարված աշխատանքներին, Հանրապետականը գնահատական տալիս է դրված հիմքերի համար: Այսօրվա կառավարությունը բավականին հեռանկարային նախագիծ է ներկայացրել, այս բյուջեն իրատեսական և կայունացման բյուջե է, իսկ մենք պետք է հետևողական լինենք, որ նախագծում դրված դրույթներն իրականացվեն: Եթե այսօր կառավարությունը մի գեղեցիկ հետընտրական բյուջե բերեր, մենք դա չէինք ողջունելու: Մինչդեռ այսօրվա բյուջեն պահի խնդիր չի լուծում, այս բյուջեն միտված է ապագային: Եթե այս բյուջեն իրականացնի այն բոլոր մարտահրավերները, որ դրել է, մենք հաջորդ տարվա ընթացքում պետք է որ ողջունի խոսքեր ասենք»,- ասաց նա:

Ամփոփելով ելույթը` Բաղդասարյանը նշեց, որ նախագծում որևէ չափազանցված տող չկա, և որ ճիշտ աշխատելու դեպքում կհասնեն այն նպատակներին, որոնք դրված է այս բյուջեի նախագծում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica