close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում Գյումրիում. Վարդան Ղուկասյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 13:03
 Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում Գյումրիում. Վարդան Ղուկասյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն չեն գոհացնում այն գործողությունները, որոնք իրականացվել են` Գյումրին 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վերականգնելու համար: Ըստ նրա` իշխանությունը թերացել է աշխատատեղերի ստեղծման հարցում:

«Հավանական է, որ 30 տարի է կան գյուղեր, որոնք ավելի շատ աշխատատեղեր ունեն, քան ՀՀ այսօրվա երկրորդ մայրաքաղաքը: Եղեռնի ժամանակ ավելի շատ աշխատատեղեր կային Ալեքսանդրապոլում, քան 21-րդ դարում Գյումրիում: Ինչքան էլ բնակարան կառուցվի, մարդը մի շաբաթ հետո սովամահ է լինելու և այդ բնակարանը վաճառելու է, թողնելու-հեռանալու, ինչը հիմա տեղի է ունենում: Ցավում եմ, որ այդպիսի վիճակ է»,- նշեց Ղուկասյանը:

Ըստ նրա` Երևանում ոչ թե 150 միլիոնանոց թաղամաս պետք է կառուցեն, այլ պահպանեն եղածը և համամասնորեն զարգացնեն մարզերը: «Պետք է Երևանն այդքան չուռճացնենք: 85 մլրդ Երևանի բյուջեն է, Գյուրիինը՝ 3 մլրդ: Մենք մեծացնում ենք Երևանը, բայց ինչքա՞ն դա պիտի անենք»,- եզրափակեց պատգամավորը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica