close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մալաթիայում 38-ամյա տղամարդ է սպանվել

Իրավունք

6 Դեկտեմբերի 2017, 11:50
 Մալաթիայում 38-ամյա տղամարդ է սպանվել

Դեկտեմբերի 6-ին` ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հ/Ա Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած քաղաքացի կա:

Մեկնած օպերատիվ խումբը Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում, հայտնաբերել է 1979 թ. ծնված Արշակ Գալստյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է 5.45 տրամաչափի 6 պարկուճ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Կան բերման ենթարկված անձինք: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի որոնողական միջոցառումները շարունակվում են: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գալստյանի ուղղությամբ կրակ է բացվել մեկ այլ ավտոմեքենայից: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա գույքային վեճ է ունեցել այդ անձի հետ: Սպանվածը գտնվել է իր ավտոմեքենայում, նա մշտական աշխատանք չի ունեցել, սակայն երբեմն իր ավտոմեքենան որպես տաքսի է օգտագործել և ուղևորներ տեղափոխել:

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica