close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2019
USD1478.04
GBP1601.18
EUR1535.55
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Սահակաշվիլիի նկատմամբ

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2017, 11:00
 Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Սահակաշվիլիի նկատմամբ

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Օդեսայի նախկին նահանգապետ Միխել Սահակաշվիլիի նկատմամբ: Այդ մասին հայտնել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը. տեղեկացնում է Газета.ру-ն:

Ավելի վաղ Սահակաշվիլիի կողմնակիցների և իրավապահների միջև բախումներ էին տեղի ունեցել: Իրավապահները փորձել էին գտնել նրան կողմնակիցների վրանային ճամբարում:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը խուզարություն էր անցկացրել նրա տանը, Սահակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել, եթե նրան մոտենան: Նրան հաջողվել էր ձերբակալել, սակայն ավելի ուշ նրա կողմնակիցները ազատել էին նրան ոստիկանների ձեռքից: Սահակաշվիլիին մեղադրել են իշխանափոխության փորձի մեջ:

Ամէն ինչ հունի մէջ
19 Հունիսի 2019, 17:14 Ամէն ինչ հունի մէջ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica