close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2018
+21°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով

Տարածաշրջան

6 Դեկտեմբերի 2017, 10:47
 Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում ելույթի ընթացքում անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու` ԱՄՆ-ի սպասվող որոշմանը:

Ըստ Haberler-ի՝ Էրդողանը սպառնացել է ԱՄՆ-ին՝ նշելով,  որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք «շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում»:

«Մենք հետևողական ենք լինելու այս թեմային: Եթե ԱՄՆ-ը նման քայլ անի, Ստամբուլում անմիջապես ԻՀԿ անդամ երկրների գագաթաժողով կկազմակերպենք, ինչը կարող է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպիսին մեր դիվանագիտական հարաբերությունների խզումն է Իսրայելի հետ»,- հայտարարել է նա:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica