close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայությունից խուսափած անձանց տուգանքի չափը ավելացնելու նախագիծը ընդունվեց

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 10:41
 Զինծառայությունից խուսափած անձանց տուգանքի չափը ավելացնելու նախագիծը ընդունվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Ելք» խմբակցությունը երեկ դեմ էր այս նախագծին, սակայն այսօր կողմ քվեարկեց: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ճիշտ է, խնդիր կա, որ մուծումների չափերն ավելացվում են, այնուամենայնիվ, իրենք կողմ են քվեարկելու, որովհետև այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են օգտվել այս օրենքից, դրա իրավունքն ունեն:

Նախագիծն ընդունվեց ձայների` 92 կողմ, 0 դեմ ու ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Նշենք, որ այս օրենքի նախագիծը երկարաձգվում է վերջին անգամ, և 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո օրենքն այլևս չի գործի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica