close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն ընդունեց մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2017, 10:40
 ԱԺ-ն ընդունեց մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցին:

Նախագծով նախատեսված է, որ մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50%-ը կփոխհատուցի պետությունը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր, որ օրենքում տարընկալում կա, և հետաքրքրվեց` արդյո՞ք դրանք շտկվել են:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նշեց, որ համակարգը թույլ չի տալիս, որ օրակարգից շեղվեն և անցնեն հարցուպատասխանի: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների` 89 կողմ, 0 դեմ և ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica