close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահակաշվիլիի կողմնակիցների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել. կան տուժածներ (լուսանկարներ)

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2017, 10:40
 Սահակաշվիլիի կողմնակիցների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել. կան տուժածներ (լուսանկարներ)

Կիևի Մարիինսկի այգում բախումներ են տեղի ունեցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների և իրավապահների միջև. հայտնում է Украинская правда-ն:

Իրավապահներն առավոտյան 6:00-ին փորձել են գրոհել վրանային ճամբարը` Սահակաշվիլիին գտնելու համար, սակայն ստիպված են եղել հետ քաշվել: Սահակաշվիլիի կողմնակիցների շրջանում կան տուժածներ:

Նշենք, որ Սահակաշվիլիի կողմնակիցները պահանջում են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը:

Երեկ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել նրա տանը, Սահակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել, եթե նրան մոտենան: Նրան հաջողվել էր ձերբակալել, սակայն ավելի ուշ նրա կողմնակիցները ազատել էին նրան ոստիկանների ձեռքից: Սահակաշվիլիին մեղադրել են իշխանափոխության փորձի մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica