close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն. Սուրենյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2017, 10:28
 Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ 

Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում և Արարատյան դաշտում այսօր սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Երեկոյան ժամերից տեղումները կվերափոխվեն ձյան և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ, որից հետո աստիճանաբար կդադարեն։
Կանխատեսվում է, որ Երևանի բարձրադիր գոտում առաջիկա գիշերը կձևավորվի 5-10 սմ, ցածրադիր գոտում 2-5սմ ձնածածկույթ»։

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica