close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքային ֆորմալ խումբ կստեղծվի` քննարկելու ժողովրդագրական միտումների խնդիրը. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2017, 17:17
 Աշխատանքային ֆորմալ խումբ կստեղծվի` քննարկելու ժողովրդագրական միտումների խնդիրը. Սամվել Ֆարմանյան

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծումներ: Ըստ նրա` հաջողում են այն պետությունները, որոնք գնահատում և լուծումներ են փնտրում ոչ թե տվյալ պահի խնդիրներին, այլ այն խնդիրներին, որոնք ժամանակի մեջ դժվարությամբ մատնանշվում, բայց, այդուհանդերձ, մի օր, որպես ամբողջություն, ծանրանում են և թակում պետականության այս կամ այն  դուռը:

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ի համար այդ կարևոր խնդիրներից է ժողովրդագրական միտումների խնդիրը` իրեն բնորոշ երեք պարամետրով՝ բնական աճի ցուցանիշներով, միգրացիայի ցուցանիշներով, ինչպես նաև ուրբանիզացիայի ցուցանիշներով»,- ասաց պատգամավորը:

Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահն անդրադարձել է այս խնդրին և, օբյեկտիվ գնահատելով իրավիճակը և կարևորությունը, հանձնարարել է կառավարությանը` մշակել ժողովրդագրության քաղաքականության հայեցակարգ գալիք ժամանակահատվածի՝ 2040-ի համար: Ըստ նրա` օրինաչափություն է, որ ոչ միայն ՀՀ-ն է կանգնած այս խնդրի առջև, և ժողովրդագրական միտումների բարելավման խնդիրները պետք է դասել վերքաղաքական հարթությունում, և որպես խորհրդարան` իրենք ևս պետք է մասնակցություն ունենան խնդրի վերհանմանը:

Ֆարմանյանը տեղեկացրեց, որ նախաձեռնում է աշխատաքնային ոչ ֆորմալ խմբի ստեղծում: «Եվ ցանկանում եմ կոչով դիմել մեր բոլոր գործընկերներին՝ անկախ կուսակցական և ֆրակցիոն պատկանելությունից, եթե կան մասնագիտական հետաքրքրվածություն և նաև մտահոգություն, մաս կազմել աշխատանքային խմբին: Նաև ցանկանում եմ կոչով դիմել փորձագետներին, ովքեր այս խնդրով են զբաղվում՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ և այլն, ևս մաս կազմեք այս աշխատանքային խմբին՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ հիմնախնդրի վերքաղաքական վերհանում՝ դիագնոզ, և հնարավոր ուղիների փնտրտուք, որը կարող է ՀՀ-ում բերել խնդրի երկարատև լուծմանը»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ աշխատանքային խումբն ունենալու էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Բոլոր ցանկացող փորձագետները կարող են  այդ աշխատանքային խմբին մաս կազմելու իրենց ցանկության մասին հայտնել  մինչև հունվարի 20-ը»,-ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica