close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1-2 շաբաթից «կմտնենք» կառավարություն. Լևոն Ալթունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 17:15
 1-2 շաբաթից «կմտնենք» կառավարություն. Լևոն Ալթունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին

Ծխելու դեմ պայքարն առողջապահության ոլորտի գերակա ուղղություններից է: Ավելին` դեռ այս տարվա գարնանն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր, որ ծխախոտը կթանկանա, կընդունվի օրենքը, ըստ որի՝ փակ տարածքներում ծխելը կարգելվի, և կսահմանվեն տուգանքներ:

Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում օգտատերից մեկը հետաքրքրվեց նախարարից, թե նա խոստացել էր այս տարվա աշնանը ծխելու դեմ պայքարի մասին օրենքը ներկայացնել ԱԺ, ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս այն այդպես էլ ԱԺ չի ներկայացվել:

Ի պատասխան նախարարը նշեց, որ ինքն իրականում խոստացել է ոչ թե ԱԺ, այլ կառավարություն ուղարկել օրենքը: «Այժմ կառավարությունում է օրենքի նախագիծը, բացի այդ՝ այն շրջանառվում է գերատեսչություններում: Առաջիկա 1-2 շաբաթում կստանանք առաջարկություններ և արդեն իսկ կմտնենք կառավարություն` օրենսդրական ամբողջական փաթեթով: Ինչ վերաբերում է օրենքն ԱԺ ներկայացնելուն, ապա կարծում եմ, որ այն ԱԺ կմտնի 2018-ի երրորդ եռամսյակի սկզբին»,- ասաց Ալթունյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ԱԺ պատգամավորներից՝ կաջակցե՞ն իրեն այս նախագծի հարցում, թե՞ ոչ՝ հաշվի առնելով փաստը, որ պատգամավորների մեծ մասը ծխում է, նախարարը պատասխանեց, որ 100 տոկոսանոց աջակցություն է ակնկալում: «ԱԺ-ում հավաքվել են հեռատես և խելացի մարդիկ, և կարծում եմ՝ նրանք անպայման կաջակցեն»,- ասաց նա:

«Փակ տարածքում ծխողներին տուգանքնե՞ր են սպասվում» հարցին նախարարը պատասխանեց. «Այո, կլինի նաև տուգանք, բայց առաջին հերթին բացատրական աշխատանք կտարվի»: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica