close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+14°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.19
GBP1681.63
EUR1593.95
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շտապօգնությունն անվճար է եղել, անվճար է և այս ծավալով անվճար կմնա. առողջապահության նախարար

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 16:45
 Շտապօգնությունն անվճար է եղել, անվճար է և այս ծավալով անվճար կմնա. առողջապահության նախարար

Շտապօգնությունն անվճար է եղել, անվճար է և այս ծավալով անվճար կմնա միշտ. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հավաստիացրեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Հիշեցնենք, որ լուրեր էին պտտվում, որ շտապօգնության ծառայությունն այսուհետ կլինի վճարովի: Խնդիրն այն է, որ «Շտապօգնություն» ընկերությունն օրական սպասարկում է միջինը 650-700 կանչ, որոնցից մինչեւ 15 տոկոս դեպքերում են միայն, որ դրանք անհետաձգելի ենէ, և հիվանդը տեղափոխվում է ստացիոնար բուժհաստատություն: Շտապօգնությունն այսօր չունի կանչի մերժման տարբերակ և իրավունք, իսկ, ընկերության տվյալներով, լինում են դեպքեր, երբ նույն մարդն օրվա մեջ 4-5 անգամ զանգում է իրենց, ասենք` սիստեմատիկ ինչ-որ սրսկում ստանալու համար:

Առողջապահության նախարարը նշեց, որ, ճիշտ է, ինչ-որ ժամանակ առաջ իրենք մտածում էին որոշ ծառայություններ վճարովի դարձնելու մասին, սակայն հիմա մեկ այլ որոշման են հանգել: «Որոշեցինք գնալ այլ ճանապարհով՝ լավացնել առաջին օղակի աշխատանքը, այսինքն՝ լաբորատորիաների, բուժամբուլատորիաների աշխատանքը: Քանի որ շտապօգնությունն այն օղակն է, որը մտնում է յուրաքանչյուր ընտանիք, այստեղ փոփոխություններ, այն վճարովի դարձնելու առումով, չեն սպասվում»,- ասաց նախարարը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica