close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+13°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղյակ եմ, լավ բան չէ. Խոսրով Հարությունյանը` թանկացումների մասին

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 14:14
 Տեղյակ եմ, լավ բան չէ. Խոսրով Հարությունյանը` թանկացումների մասին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը թանկացումներից տեղյակ է: «Տեղյակ եմ: Լավ բան չէ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ, բնականաբար, սպառողը դրանից դժգոհ է, ոչ մի, նույնիսկ` տրամաբանական թանկացումից որևէ մեկը չի կարող գոհ լինել, սակայն նախ պետք է հասկանալ, թե որոնք են թանկացումների պատճառները: «Կան գործոններ, որոնք ազդում են ապրանքների գների վրա, բայց մեզնով պայմանավորված չեն: Իշխանության գործը պետք է լինի հասկանալ, թե որ գործոններով պայմանավորված է թանկացում լինում, դա շատ էական է: Կան գործոններ, որոնք պայմանավորված են մեր ներքին օրենսդրությամբ, կանոնակարգումներով»,- ասաց նա:

Դիտարկմանը` քաղաքացին սոված է, իշխանությունը տեղում է, Հարությունյանը արձագանքեց, թե ընտրություններ են եղել, քաղաքական շարժումներ կան, բոլորն ազատ են:

Դիտարկմանը` ԺՄԻԳ-ը քննադատական զեկույց է գրել ընտրությունների մասին, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ԺՄԻԳ-ն ինչ է ասում, ես չգիտեմ: Ես չեմ ասում, որ պատահական կառույց է, բայց կան դեպքեր, երբ այդ կառույցը քաղաքականացված որոշումներ է կայացնում»:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ հունվարի 1-ից թանկացումները ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի պատճառով են, Հարությունյանը շեշտեց` մաքսային օրենսգիրքը որևէ դրույքաչափի հետ կապ չունի: «Այն ընդամենը պարզեցնում է մաքսային ընթացակարգերը՝ հօգուտ տնտեսվարողների: Բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ԵԱՏՄ-ում ունեն սեփական արտադրությունը, այդ դրույքաչափերի բարձրացումը չի բերելու այդ ապրանքների թանկացմանը: Այն զրույցները, թե մաքսային սահմանին դրույքաչափի բարձրացնելը բերելու է համապատասխան թանկացման, իրականությանը չի համապատասխանում»,- եզրափակեց նա:

Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica