close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք չենք ուզում «ерунда»-ներին կողմ քվեարկել. Փաշինյանը` ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 13:35
 Մենք չենք ուզում «ерунда»-ներին կողմ քվեարկել. Փաշինյանը` ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս համաձայնագրին:

Ըստ նրա` գուցե ՊԵԿ փոխնախագահ Վարդան Միրումյանը շատ լավ ներկայացրեց նախագիծը, բայց առանց վերլուծելու այն խնդիրները, որ մենք ունենում ենք ԵԱՏՄ այս կամ այն փաստաթղթին միանալով, և ընդունել մի այսպիսի փաստաթուղթ էլ, շատ վտանգավոր է: «Հարցուպատասխանից էլ պարզ դարձավ, որ մտավոր սեփականության հետ կապված խնդիրներ ունենք, և զեկուցողը շրջանցեց այդ հարցերը` ասելով, թե` կապրենք, կտեսնենք»,- ընդգծեց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ երբ ԵԱՏՄ մտնելու պայմանագիրն էին քննարկում, ոչ պակաս պրոֆեսիոնալ ներկայացնողները նշում էին, որ աշխատուժի ազատ տեղաշարժ է տեղի ունենալու, բայց չեղավ այդ ամենը: «Երկու տարի հետո մենք ունեցանք օրենք, որ ՌԴ-ում մեր վարորդներին թույլ չի տրվու, հայկական վարորդական իրավունքներով աշխատել: Այս հարցը ԵԱՏՄ խորհուրդ է հասել, նրանք որոշել են, որ դա հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը, այդ պատճառով արգելել են: Դե կարո՞ղ  եք, ՀՀ կառավարությո'ւն, ստիպեք, խնդրեք, աղաչեք, որ փոխվի: Կարո՞ղ եք անել էդ բանը, իհարկե, չեք կարող»,- ասաց նա:

Պատգամավորը ներկայացրեց մի նամակ, որում ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացին նշել է, որ իր կնոջը թույլ չեն տալիս երկարաժամկետ գրանցվել ՌԴ-ում, քանի որ աշխատանքային պայմանագիր չունի: Փաշինյանը նշեց, որ երբ քաղաքացին ասել է` ԵԱՏՄ անդամ պետություն ենք, ապա նրան պատասխանել են. «Это все ерунда»: «Դուք ասում էիք ԵԱՏՄ մտնելուց հետո աշխատուժը գնալու է, պոմիդորը գնալու է, տնտեսական զարգացումը գալու է: Հիմա ի՞նչ է տեղի ունենալու: Մենք պարտավոր ենք էս գլխից քաղաքական արձանագրումն անել, որ հետո չասենք` վայ գլխի չենք ընկել»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանը նշեց, որ անընդհատ խնդիրներ են առաջանալու` մաքսային հարաբերությունների հետ կապված: «Երբ էս լավ ներկայացված հաստ փաստաթղթերը մաքսային մեր գործընկերներին ցույց տան, ասելու են` это все ерунда, ստացվելու է, որ ՀՀ ԱԺ-ն երեք տարի զբաղված էր «եռունդաներին» կողմ քվեարկելով, այդ պատճառով մենք չենք ուզում «եռունդաներին» կողմ քվեարկել: Մենք մաքսային միության օրենսգրքին միանալու համաձայնագրին խիստ հարգելի պատճառով դեմ ենք քվեարկելու»,- եզրափակեց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica