close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+19°
+21°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է Ռուբեն Հասրաթյանը

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 12:53
 Կյանքից հեռացել է Ռուբեն Հասրաթյանը

74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։

Պետական և հասարակական գործիչ Գրիգոր Հասրաթյանի որդին է։ 

1967 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին աշխատել է «Երևաննախագիծ», 1972-1991 թվականներին և 1997 թվականից՝ «Հայպետնախագիծ» ինստիտուտներում (1980-1991 թթ. և 1997 թվականից՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։ 1991-1997 թթ. զբաղեցրել է «Երնորոգնախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 

Ռուբեն Հասրաթյանի համահեղինակային նախագծերով իրականացվել են Կապանի թիվ 5 և թիվ 6 թաղամասերի, Գյումրիի և Երևանի «Էրեբունի» օդանավակայանների, Երևանի թեթևատլետիկայի ծածկած մանեժի կառուցապատումը, կազմվել Ստեփանավան քաղաքի վերականգնման գլխավոր հատակագիծը և Ձորագետի ձախափնյա կառուցապատման նախագիծը։ 

2004 թ. Երևանում տեղադրված Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարի ճարտարապետն է, ինչպես նաև 2008-ին Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի հուշարձանի ճարտարապետներից մեկը։ Նա հեղինակել է նաև 2012-ին Երևանում տեղադրված «Վարք հավերժության» քանդակը։

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica