close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2017, 12:43
 Բարեսիրական հերթական ծրագիրը՝ Արագածոտնում

Արագածոտնի մարզում բարեգործական հերթական ծրագիրն  իրականացրեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  տրամադրվեց ձմեռային տաք հագուստ՝ երկարաճիտ կոշիկներ եւ բաճկոններ:

Ծրագիրն իրականացվել է մարզպետարանի հետ համատեղ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով, համապատասխան բաժնի կողմից նախապես կատարվել է ուսումնասիրություն, որպեսզի ապահովվի ծրագրի արդյունավետությունը: Ըստ այդմ, ծրագրի մեջ ընդգրկվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների ընտանիքները: Շահառուները ընդամենը  100  երեխա է: Նրանցից 60-ը աջակցությունը ստացավ մարզպետարանում, իսկ 40 շահառուի  դրանք հանձնվեցին իրենց հանայնքներում, ուր այցելեցին  նախագծի կազմակերպիչները:

Ծրագիրը շարունակական է եւ առաջիկայում այն կիրականացվի նաեւ մարզի այլ համայնքներում:         

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica