close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. Վախթանգ Միրումյան

Տնտեսական

5 Դեկտեմբերի 2017, 12:59
 ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. Վախթանգ Միրումյան

ԱԺ-ում մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ԱԺ-ում ներկայացրեց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը:

Նա նշեց, որ պայմանագիրը պարունակում է երեք հավելված: Առաջին հավելվածը հենց ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն է, երկրորդը ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որը նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ճանաչվում է ուժը կորցրած, երրորդը ԵԱՏՄ-ի իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերի ցանկն է, որի համար առանձին դրույթներ են առաջարկվում նոր Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Միրումյանն ընդգծեց, որ Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: «Անհամեմատ կրճատվում են թե' ապրանքների հայտարարագրման, թե' տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմիների միջև շփումները, և նոր օերնսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ»,- ասաց նա:

ՊԵԿ փոխնախագահի խոսքով` մաքսային հայտարարագրում կրճատվում է հայտարարագրերի ժամկետը` երկու ժամից սահմանվելով 1 ժամ: Նա նշեց, որ սրանով անճշտությունների դեպքում ոչ թե կմերժվի հայտարարագիրը, այլ հնարավորություն կլինի ուղղելու և մեկ ժամվա ընթացքում կատարելու:

Միրումյանն ասաց, որ մաքսային հայտարարագրումն այսուհետ կլինի առանց ուղեկցող փաստաթղթերի: ՊԵԿ փոխնախագահի խոսքով` սա նորություն է, և ներկայումս տնտեսվարող սուբյեկտին, քանի դեռ ուղին ընտրված չէ, միայն մաքսային հայտարարագրով է թույլ տրվում անցնել:

«Հետագայում արդեն կախված է, թե ինչ ուղի է ընտրվելու, երբ կանաչ ուղի է, կարիք չկա ուղեկցող փաստաթղթերի, կարմիր կամ դեղին` արդեն անհրաժեշտ է: Փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք է  ամրագրվել»,- տեղեկացրեց նա:

Ըստ Միրումյանի` ներդրված է վճարումային կատարման կանխավճարային համակարգը, որը կամավոր է. տնտեսվարող սուբյեկտը կունենա կանխավճարային հաշիվ, վճարում կկատարի և առանց խոչընդոտի ապրանքներ կտեղափոխի: Նրա խոսքով` նորություն է նաև բոլոր ապրանքների ներմուծման մասով մաքսատուրքի տարաժամկետման հնարավորությունը` մինչև մեկ ամիս ժամկետով:

«Ներդրված է կարևորագույն համակարգ, որը հնարավորություն է տալիս գնահատելու ռիսկերը և մաքսային սահմանը հատելու ավելի արագ»,- ասաց նա:

Միրումյանը նշեց, որ ընդլայնվել է ապրանքների ցանկը, որոնք պետք է բաց թողնվեն նախքան հայտարարագրելը, որոնք վերաբերում են ոչ միայն փչացող ապրանքներին, այլև ցուցահանդեսի համար ներկայացված ապրանքներին: Նա նաև տեղեկացրեց, որ այլ անձի միջոցով ապրանքների հայտարարագրման հնարավորություն է տրվել: Մեկ օրվա ապրանքանու մաքսային հայտարարագրման և բացթողնման կարգը կրճատվել է վեց անգամ և սահմանվել  է 4 ժամ:

«Նախատեսվում են կրճատել ապրանքների բացթողնման ժամկետները: Մասնավորապես` ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում՝ ներկայումս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն»,- ասաց Միրումյանը:

Նա կարևորեց, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը կառուցված է էլեկտրոնային հայտարարագրման սկզբունքի կիրառման վրա: «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի բոլոր դրույթները կիրառելի կլինեն և լիարժեքորեն կարող են գործել էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցման դեպքում: Միաժամանակ, կատարված են բացառություններ որոշ դեպքերի համար՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխում, մաքսային տարանցման, միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դեպքում և այլն»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Բացի այդ, ըստ նրա, վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով ներկայումս սահմանված 2+2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետի փոխարեն ԵՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսվում է կիրառել միանգամից 4 ամիս ժամկետը՝ առանց երկարաձգման հնարավորության:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica