close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2017, 23:58
 Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: 

Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica