close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նվիրատվություն՝ Սասունիկի դպրոցականներին

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2017, 21:45
 Նվիրատվություն՝   Սասունիկի դպրոցականներին

Արագածոտնի մարզի Սասունիկի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում օրը տոնական էր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի  եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել տարրական դասարանների աշակերտների համար: Նրանց  մատուցվեցին նվերներ, որը զուգակցվեց տոնական հանդիսությամբ, խաղերով, երգ ու պարով:

Աշակերտներին ուրախացնելու գաղափարը լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանին էր: Վերջին տարիներին նա բնակվում է Հայաստանում եւ  օգտագործում է հայրենակիցներին աջակցելու բոլոր հնարավորությունները: Այդ նպատակով նա Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ:

Ողջունելով աշակերտներին,  մարզպետը նշեց,  յուրաքանչյուր դպրոց ուշադրության եւ աջակցության կարիք ունի:  Սասունիկի դպրոցում մյուսների համեմատ պայմաններն առավել մտահոգիչ են, հետեւաբար առաջիկա անելիքներն էլ ավելի շատ են լինելու:

 

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica