close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+19°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաստատվել են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2017, 19:32
 Հաստատվել են Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են, մասնավորապես, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները:

«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը զեկուցել է, որ Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպված մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն:

Գնահատող հանձնաժողովի ամփոփման նիստի արդյունքներով առաջարկվել է հաղթող ճանաչել իտալական Տիրենա Սքավի ընկերությանը՝ 32,943,648.15 ԱՄՆ դոլար գնային առաջարկով: 

Խորհուրդը հաստատել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները և հավանություն տվել Տիրենա Սքավի ընկերության հետ նշված գնային արժեքով պայմանագիր կնքելու առաջարկությանը:

Նախատեսվում է պայմանագիրը կնքել 2017 թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018 թ. գարնանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Աշխատանքների կատարման ժամկետը սահմանված է 24 ամիս:

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ, միջին լայնությունը՝ 24 մ: Կառուցապատման արդյունքում Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն ունենալու է առնվազն 4 երթևեկելի գոտի, 3 ուղեանցեր, 3 թունելային անցումներ, LED տիպի լուսավորություն, միջազգային չափանիշներին համապատասխան արգելապատնեշներ ու գծանշումներ: Ճանապարհի տակ չեն լինելու որևէ տիպի ենթակառուցվածքներ: 

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica