close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2018
+16°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2018
USD1481.96
GBP1671.66
EUR1586.88
RUB17.68
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ ավելացել է. «Ժամանակ»

Տնտեսական

2 Դեկտեմբերի 2017, 10:11
  Հայաստանից կապիտալի արտահոսքը կտրուկ ավելացել է. «Ժամանակ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Այս տարվա հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մասնավոր փոխանցումների միջոցով ՀՀ-ից հոկտեմբերին դուրս է բերվել 115 մլն. 706 հազար դոլար: Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնա­լով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան փոխանցումներն են: Ընդհանուր ՌԴ է փոխանցվել 43 միլիոն 696 հազար դոլար:

Նշենք նաև, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ընդհանուր արտեր­կիր է փոխանցվել 814 մլն 218 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 641 մլն. 139 հազար դոլար: Հայաստանից արտերկիր փոխանցումների կտրուկ աճի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների դրական տարբերությունը կտրուկ նվազել և կազմել է ընդամենը 47.3 մլն. դոլար՝ անցած տարվա 60.4 մլն դոլարի դիմաց: Ի դեպ, այս տարվա տասն ամսվա արդյունքներով տրանսֆերտների ընդհանուր չափը կազմել է 583 միլիոն 503 հազար դոլար, անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 556 միլիոն 540 հազար դոլար»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica