close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
+5°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա՞ ֆորմուլա, որով ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության աճ կգրանցվի. Միքայել Մելքումյան

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2017, 15:28
 Կա՞ ֆորմուլա, որով ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության աճ կգրանցվի. Միքայել Մելքումյան

Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում քննարկվում է տնտեսական մասը: Ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Նա նախ նշեց, որ իրենք ողջունում են համաձայնագիրը, ապա ասաց, որ չի կարող որոշակի թվեր չհնչեցնել:

«2016-ին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,75 մլրդ դոլար, ընդ որում` ԵՄ-ի հետ դա կազմել է 24,1%-ը, Ռուսաստանի հետ 26,93%-ը, Չինաստանի հետ 8,95%, Իրանի հետ` 238 մլն դոլար: Կարծես, այս թվերը սովորական թվեր են, և ոչ մի արտառոց բան չկա: Հիմա ինձ հետաքրրքում են դեպի Եվրոպա մեր առևտրաշրջանառության կառուցվածքը և միտումները: ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը Գերմանիայի դեպքում 325 մլն դոլար է, Բուլղարիայի դեպքում`186 մլն դոլար, Իտալիայի` 160 մլն դոլար, Բելգիայի` 99, ինչից հետո սկսում է կտրուկ իջնել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա` դեպի ԵՄ մենք արտահանում ենք պղնձի խտանյութ, թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր, բայց որակական առումով մեր ավանդական ճյուղերի արտադրանքը դեպի ԵՄ շուկա հուսալի պատկեր չի տալիս մեզ: «Քանի որ այստեղ նաև մեր հարգարժան դեսպաններն էին ներկա, ես ուզում եմ հասկանալ` մեր դեսպաններն այդ երկրներում և այստեղ այդ երկրների դեսպաններն առևտրաշրջնաառության ավելացման առումով որոշակի ֆունկցիաներ ունե՞ն, թե՞ ոչ: Կա՞ ֆորմուլա, որի ակտիվ աշխատանքը կարող է հանգեցնել առևտրաշրջանառության աճի»,- հարցրեց Մելքումյանը, ապա հետաքրքրվեց` արդյո՞ք դա բիզնեսմենների ֆորմալ գործն է, և նրանք պետք է որոշեն` արտահանել որոշ ապրանքներ: «Դիվանագիտական կորպուսն այստեղ որոշակի ֆունկցիա ունի՞, թե՞ չունի»,- հարցրեց նա:

Մելքումյանի հաջորդ մտահոգությունը կապված էր սերտիֆիկացման և արտահանման ֆլեքս համակարգի հետ: «Եթե չեմ սխալվում մինչև ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը մենք մեր ամբողջ տեխնիկական կանոնակարգման օրենսդրությունը եվրոպական մոդելի համաձայն էինք անում: Հիմա մենք խոսում ենք տարածաշրջանում լաբորատորիաների մասին: Որքա՞ն ժամանակում ենք ունենալու լաբորատորիա, որտեղ մեր բիզնեսմենը կունենա այդ սերտիֆիկատը և առանց պրոբլեմի կգնա այնտեղ»,- հարցրեց պատգամավորը:

Նա նաև հետաքրքրվեց` արդյո՞ք կարողանալու ենք կոոպերացվել այն ընդհանուր համակարգին, որ լինի եվրոպական ապրանք, բայց ՀՀ-ում տեսնենք Եվրոպայում շրջանառվող այն ապրանքները, որոնք արտադրված են Վիետնամում, Բոսնիա-Հերցեգովինայում և այլն:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է ժամանակը. ինչքան ժամանակում մենք կանցնենք դրան: Մեր տնտեսության կառուցվածքն այսօր ինձ թույլ չի տալիս ասել, որ մենք թափանցելու ենքեվրոպական շուկա, որովհետև Եվրոպան ինքը պրոբլեմ ունի ներսում իր ապրանքների իրացման հետ կապված»,- ընդգծեց Մելքումյանը:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica