close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2018
+16°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2018
USD1481.96
GBP1671.66
EUR1586.88
RUB17.68
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համաձայնագիրը օգտակար է ոչ միայն ՀՀ-ի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար. Սվիտալսկի

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2017, 12:53
 Համաձայնագիրը օգտակար է ոչ միայն ՀՀ-ի և ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի համար. Սվիտալսկի

Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ սա ոչ թե Հայաստան-ԵՄ համաձայնագիր է, այլ Հայսատանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցություն:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց համաձայնագրի պատրաստմանը մասնակցած բոլոր մարդկանց: «Սա շատ կարևոր իրադարձություն է: Մեր դրվատանքի խոսքն եմ ասում բոլորին, ովքեր մասնակցել են այս համաձայնագրի կազմմանը և ստորագրմանը»,- ասաց նա, ապա հավելեց, որ վերջնական արդյունքը բավարարում է բոլոր կողմերին, և պետք է հպարտանալ մեր ձեռք բերածով: 

Ըստ Սվիտալսկու` սա միայն ՀՀ-ին և ԵՄ-ին չէ, որ օգուտ է: «Համաձայնագիրը ոչ միայն օգուտ է ՀՀ-ին և ԵՄ անդամ պետություններին, այլև օգտակար է տարածաշրջանի համար: Այս համաձայնագրում չկա մի բան, որ կարող է ընկալվել մեկի դեմ: Այս համաձայանգիրը կարող է շատ լավ մոդելային նպատակի ծառայել այն պետությունների համար, որոնք այլ ինտեգրման պայմաններով են մասնակցում: Ուրախ ենք, որ Հայաստանն այստեղ առաջատարի դեր է կատարել»,- ասաց նա:

Դեսպանը կարևորեց նաև այն, որ համաձայնագիրը ներդաշնակ է Հայաստանի մյուս հանձնառություններին, Հայաստանի` մյուս ֆորմատներում համագործակցությանը: «Համաձայնագիրը մի շարք նոր հնարավորություններ կբերի Հայաստանի և ԵՄ-ի համար, և թե որքանո՞վ կլինեն օգուտներ, կապված կլինի երկու կողմերի նպատակադրվածությունից»,- ասաց նա:

Ըստ Սվիտալսկու` շատ կարևոր է, որ թե' Հայաստանի և թե' ԵՄ խորհրդարաններն ակտիվ լինեն հասարակության իրազեկման հարցում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica