close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը լավագույնս կարող է հավասարակշռել ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությունը. Արա Բաբլոյան

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2017, 12:10
 Հայաստանը լավագույնս կարող է հավասարակշռել ԵԱՀԿ-ՀԱՊԿ համագործակցությունը. Արա Բաբլոյան

Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ մենք նպատակ չունենք ԵՄ-ի հետ հարաբերությունները կառուցել և ամրապնդել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին:

«Հայաստանը երբեք չի առաջնորդվել իր գործընկների, առավել ևս` բարեկամների շահերը միմյանց հակադրելու ձգտումով: Հակառակը` մենք միշտ ձգտել ենք համադրել այդ շահերը: Սա է յուրահատկությունը, որով օժտված է մեր պետությունը, որը գնահատվում է նաև գործընկերների կողմից»,- ասաց նա:

Բաբլոյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ  նոր համաձայնագիր եզակի է այն առումով, որ կամուրջ է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի երկրների միջև: «Ստորագրված համաձայնագիրը լուրջ հիմք է  քաղաքական երկխոսությունն ամրապնդելու և տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ շարունակելու, ժողովրդավարության, բարեկեցության, կայունության և համգործակցության հայ եվրոպական միասնական տարածք ստեղծելու համար»,- ասաց նա:

Բաբլոյանը նշեց, որ ՀՀ-ն ԵՄ-ին դիտարկում է որպես ոչ միայն առևտրատնտեսական գործընկերոջ, այլև` օրենսդրական, իրավական, գիտատեխնիկական հարուստ փորձ ունեցողի: «Մենք միմյանց տալու շատ բան ունենք, և դա առևտուր չէ, այլ քաղաքակիրթ փոխահարաբերություն և համագործակցություն նույնանման արժեհամակարգ ունեցող երկրների միջև»,- հայտարարեց նա:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս ԵՄ անվտանգության համակարգին, որը հիմնվում է ԵՄ-ԵԱՀԿ-ՆԱՏՕ եռանկյունու վրա:

«ԵԱՀԿ-ն Արցախյան համակարտության ամենաակտիվ մասնակիցն է: Մյուս կողմից` մեզ համար կարևորագույն նշանակություն ունի անդամակցությունը հետխորհրդային և ԱՊՀ տարածքում անվտանգության գլխավոր երաշխավոր կազմակերպությանը՝ ՀԱՊԿ-ին: ՀՀ-ն լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունը անվտանգության այս երկու համակարգերի հետ՝ որոշակի դեր ունենալով նաև նրանց միջև առկա խնդիրների հարթեցման գործում», - նշեց Բաբլոյանը:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica