close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+16°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կամուրջ կդառնա ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Վաչե Գաբրիելյան

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2017, 12:05
 Հայաստանը կամուրջ կդառնա ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Վաչե Գաբրիելյան

Խորհրդարանում մեկնարկած` «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այս համաձայնագիրը շատ խոշոր ձեռքբերում է մեզ համար և կնպաստի Հայաստանի քաղաքական, տնտեսական զարգացմանը, երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Նրա խոսքով` համաձայնագիրը խթան կդառնա ԵՄ-ի հետ հետագա համագործակցության համար:

«Մենք հնարավորություն ունենք զարգացնելու մեր հարաբերությունները թե' ԵԱՏՄ-ի և թե' ԵՄ-ի հետ: Թեպետ սա առևտրային համաձայնագիր չէ, բայց տնտեսական հաարաբերությունների կանոնակարգումներ ևս կան այս համաձայնագրով: Ամենակարևորը  մեր եվրոպացի գործընկերների հետ կա երկկխոսության հնարավորություն այդ ոլորտում ևս»,- ընդգծեց փոխվարչապետը:

Բացի այդ` Գաբրիելյանը նշեց, որ այս համաձայնագրով Հայաստանը կարող է դառնալ միջնորդ ԵՄ և ԵԱՏՄ կառույցների միջև: «Սա հնարավորություն կտա մերձեցնելու այդ երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները, Հայաստանը կլինի այն առաջամարտիկը, որն այստեղ մեծ դեր կկատարի»,- շեշտեց նա:

Փոխվարչապետը նաև նշեց, որ համաձայնագրով Հայաստանի գիտնականների, ուսանողների, տնտեսվարողների համար կստեղծվեն լայն հնարավորություններ, ինչպես նաև մյուս ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին կհաղորդեն նոր թափ ու ազդակ:

Գաբրիելյանը հիշեցրեց, որ Բրյուսելում նախաստորագրվել է նաև Հայաստանի` եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը, և դա ևս կարևոր է ՀՀ հաղորդակցման ուղիների ընդլայնման հնարավորության համար: «Դա խիստ կարևոր է` դրա արդյունքում ընձեռված նաև տնտեսական հնարավորությունների տեսակետից: Մենք վստահ ենք` շատ շուտով այն ևս կիրագործվի: Նախաստորագրումը նշանակում է, որ ՀՀ-ն խնդիրներ չի տեսնում և պատրաստ է համագործակցել նաև այդ ոլորտում»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը` Գաբրիելյանն ընդգծեց, որ համաձայնագիրը կարևոր է Հայաստանի հետագա զարգացման համար:

Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica