close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Արցախ

1 Դեկտեմբերի 2017, 11:44
 ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին. հայտնում է odkb-csto.org-ը::

Նշվում է, որ համանախագահող 3 երկրների ջանքերի շնորհիվ խնդրի կարգավորման նպատակով, որպես հիմք, մշակվել է սկզբունքների և բաղադրիչների ամբողջականություն, որոնք արտացոլված են ԼՂ հակամարտության վերաբերյալ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունների մեջ:

«Հաստատելով ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի և իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ղեկավարները նաև հանդես են գալիս հօգուտ 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթաժողովների շրջանակում ձեռք բերված` իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստող, հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հավելյալ քայլերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի ինտենսիվացմանն  ուղղված համաձայնությունների իրականացմանը:

Նշենք, որ երեկ Մինսկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica