close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՏՀ փորձագետները ներկայացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները

Տնտեսական

1 Դեկտեմբերի 2017, 11:36
 ԵՏՀ փորձագետները ներկայացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին: «Նոր մաքսային օրենսգիրքը առավելագույնս համապատասխանեցվել է «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիայի» դրույթներին, արդյունքում բիզնեսի համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ, ներմուծվել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, բարելավվել են մաքսային ընթացակարգերը և այլն»,-նշել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:

 Թեմայի արդիականությամբ պայմանավորված՝ աշխատանքային հանդիպմանը, կոմիտեի աշխատակիցներից բացի, ներկա էին նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի, ապրանքների դասակարգման, ծագման և մաքսային արժեքի վերաբերյալ հարցեր: ԵՏՀ փորձագետները գործընկերներին են ներկայացրել որոշ ապրանքատեսակների՝ Մաքսային միության սահմանով փոխադրելու առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև մաքսային հսկողությանը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտին և այլն:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica