close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով լսումները նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2017, 11:26
 Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով լսումները նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել

Խորհրդարանում մեկնարկել են «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումները` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ:

Լսումներին մասնակցում են ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպաններ, ինչպես նաև ԱՄՆ, Չինաստանի, Վրաստանի, Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Ռուսաստանի դեսպանները, քաղաքագետներ և ԱԺ պատգամավորներ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ լսումները նպատակ ունեն հանրային իրազեկում կազմակերպել: «Համաձայնագրի հիմնական նպատակն է բարելավել և հեշտացնել ՀՀ քաղաքացիների կյանքը՝ այն ավելի բարեկեցիկ և արժանապատիվ դարձնելով»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով` կարևոր է նաև հասարակությանը հաղորդակից դարձնել պայմանագրի կետերի կյանքի կոչմանը, իր հերթին խորհրադարանը ևս պետք է վերահսկողություն իրականացնի պայմանագրում գրված կետերը կյանքի կոչելու համար:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ամենակարևոր հարցը, որ համաձայնագրի ստորագրումից հետո տալիս են ՀՀ քաղաքացիները, մեկն է` ի՞նչ է տալու այս համաձայնագիրը ՀՀ յուրաքանչյուր ընտանիքի: «Այս լսումները միտված են սկսելու հանրային իրազեկման լայն արշավ: Հանրությունը պետք է այդ գաղափարները, ծրագրերը համարի իրենը: Դա է մեզ համար կարևոր մոտիվացիան լինելու, որովհետև համաձայնագիրը կմնա թուղթ, եթե այն կյանքի կոչելու քաղաքական կամք չլինի»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա կարծիքով` այս համաձայնագիրը հաջողության բանալի է մեզ համար, իսկ թե որքանո՞վ կհաջողվի այդ բանալիով փոփոխությունների հիմք դնել, կապված է այն բանից, թե որքանով քաղաքացիներին կդարձնեն մասնակից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica