close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ասաֆ Հաջիևը փոքր-ինչ ուշացել է, և արցախա-ադրբեջանական հակամարտությամբ արդեն վաղուց զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն»

Բլոգեր

1 Դեկտեմբերի 2017, 11:30
 «Ասաֆ Հաջիևը փոքր-ինչ ուշացել է, և արցախա-ադրբեջանական հակամարտությամբ արդեն վաղուց զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն»

ՀՀ քաղաքացի Անդրանիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի' ընկերներ

Այսօր հնարավորություն ունեցա ծանոթանալու Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի «կրակոտ» ելույթին, որն ուղղված էր ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին` կապված մեր պատվիրակության կողմից Վեհաժողովի աշխատանքները բոյկոտելու հետ:

Այդ զարմանալի և շտամպավորված «ստեղծագործությունում» իրար են խառնվել անտեղյակությունը և իր` գլխավոր քարտուղարի դերը չհասկանալու երևույթը: Հաջիևի ելույթից ստացվում է, որ դեռ մենք ենք մեղավոր, որ չենք թողնում վախեցնել մեզ և համաձայն չենք «զավթիչների» դերին, որը նա մեզ համար պատրաստել է:

Հիշեցնեմ, որ գլխավոր քարտուղար են դառնում ոչ այն բանի համար, որ ցեխ շպրտեն երկրներից մեկի վրա և առաջ տանեն կառույցում մեկ այլ պետության շահերը, որ զուտ տնտեսական կազմակերպությունը վերածեն ադրբեջանցի քարոզիչների մասնավոր գրասենյակի, այլ առաջին հերթին բոլոր պատվիրակությունների իրավահավասար և արդյունավետ աշխատանքն ապահովելու և արդարացի կերպով իր գործառույթներն իրականացնելու համար:

 Կցանկանայի հիշեցնել, որ Հաջիևը  մի քիչ ուշացել է, և արցախա-ադրբեջանական հակամարտությամբ արդեն վաղուց զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն, որի համանախագահները փորձում են առավելագույնս կոռեկտ լինել և պահպանել արդարության սկզբունքները, քանի որ, ինչպես ասել է մեծերից մեկը, «ոչ մի հակամարտությունը չի լուծվի վերջնականապես, եթե արդարացիորեն չի լուծվել»:

Եվս մեկ բան` տեսնելով Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի «կրակոտ լոբբիզմը» և ոչ պրոֆեսիոնալ ձևով պաշտոն զբաղեցնելը, նրան չէր խանգարի խառնվել ադրբեջանական պատվիրակության անդամներին, այդ դեպքում նա այդքան տարօրինակ և տխուր չի նայվի իր պաշտոնում և չի խայտառակի կառույցի գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնը»: 

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica