close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2018
+7°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայբուսակ»-ում դեկանի վրա հարձակված իսրայելցի ուսանողը հեռացված է եղել համալսարանից

Իրավունք

1 Դեկտեմբերի 2017, 10:31
 «Հայբուսակ»-ում դեկանի վրա հարձակված իսրայելցի ուսանողը հեռացված է եղել համալսարանից

Նոյեմբերի 29-ին վիճաբանություն է տեղի ունեցել «Հայբուսակ» համալսարանում: Իսրայելի քաղաքացի` 29-ամյա Մոհամադ Աբեդալֆաթթահ Աբո Ակելին համալսարանի դեկանատում վիճաբանել է դեկանի և դեկանատի աշխատակիցների հետ, հարվածել նրանց: Հետաքննիչի կողմից տուժած անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Իսրայելի քաղաքացին ստորագրությամբ ազատ է արձակվել:

Yerkir.am-ի հետ զրույցում Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը հայտնեց, որ իսրայելցի ուսանողը սովորում էր համալսարանի 5-րդ կուրսում, սակայն դեռևս մարտ ամսին անհարգելի բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից:

««Հայբուսակ»-ից հեռացվելուց ամիսներ անց՝ նոյեմբերի 29-ին, նշված ուսանողը եկել է համալսարան և վրդովված հարձակվել դեկանի ու դեկանատի աշխատակիցների վրա՝ ասելով, թե ինչո՞ւ է հեռացվել բուհից: Երբ դեկանատում երիտասարդին նորմալ բացատրել են, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում անթույլատրելի բացականեր է ունեցել և դրա պատճառով հեռացվել, նա շատ է վրդովվել, վիրավորել մարդկանց, հրել դեկանին և փոխդեկանին»,- պատմեց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ միջադեպը փորձել է հարթել և իսրայելցի ուսանողին կարգի հրավիրել համալսարանում պահնորդական ծառայություն իրականացնող անձը, սակայն, տեսնելով, որ ուսանողը չի հանդարտվում և իրեն վատ է պահում, անվտանգության ծառայողը դիմել է ոստիկանություն: Անահիտ Հարությունյանի խոսքով՝  խնդիրը կլուծվի օրենքի շրջանակներում:

Հարցին` արդյո՞ք հնարավոր չէր վերականգնել ուսանողին, նա պատասխանեց. «Եղել են ուսանողներ, ովքեր անբավարար նիշեր են ունեցել, և համալսարանը հնարավորություն է տվել նրանց քննություններ հանձնելուց հետո շարունակել ուսումը, սակայն երբ խոսքը վերաբերում է անհարգելի բացականերին, ապա այդ ուսանողները հեռացվում են»:

Անահիտ Հարությունյանի խոսքով՝ կան վարվեցողության կանոններ, որոնց սահմանը ոչ ոք չպետք է անցնի: «Թե' հայ և թե’ օտարազգի ուսանողներն իրենց պետք է դրսևորեն էթիկայի սահմաններում»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica