close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել

Տնտեսական

1 Դեկտեմբերի 2017, 10:13
 Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը առանց դրոշմանիշային վճարի կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հարկային եկամուտներն ավելացրել է 7,4 տոկոսով:  

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա 9 ամսիների համեմատ աճել է ինչպես ռիսկային, այնպես էլ ոչ ռիսկային հարկ վճարողների իրացման շրջանառությունը, համապատասխանաբար՝ 26.8 և 10.1 տոկոսով: Կամերալ ուսումնասիրությունների, անհատական և ոչ ստանդարտ վերլուծություններով հարկ վճարողների շրջանում իրազեկումների, բացատրական աշխատանքների և կանխարգելիչ գործողությունների արդյունքում 2017թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱԱՀ-ի և շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ԱԱՀ-ն ավելացվել է 2.3 մլրդ դրամով, իսկ շահութահարկի գումարը` 1.3 մլրդ դրամով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica