close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեսպան Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Քաղաքական

30 Նոյեմբերի 2017, 19:51
 Դեսպան Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին

Նոյեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նրան հաջողություն մաղթելով և հույս հայտնելով, որ դեսպան Սադոյանն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-վրացական հարաբերություններում:

Վրաստանի նախագահընաևիր շնորհավորանքները փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Նախագահ Մարգվելաշվիլին իր խոսքում գոհունակությամբ ընդգծեց, որ երկու երկրների միջև գոյություն ունենակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:

Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:

Փոխնախարար Զալկալիանին,շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ,նշեց, որ խորհրդանշական է, որ ՀՀ դեսպանն իր դիվանագիտական առաքելությունը Վրաստանում  սկսում է Վրաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման25-ամյակի հոբելյանականտարում:

Դավիդ Զալկալիանին նաև գոհունակությամբ նշեց, որ վրացական կողմն ուրախ է, որՎրաստանում տարեցտարի աճում է հայզբոսաշրջիկների թիվը:

Իր հերթին դեսպան Սադոյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքումայդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի:

 

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica