close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխայի թևից քաշելը, որ գիշերվա հազարին դուրս չգնա, բռնի գործողությո՞ւն է. Մախմուդյանը` Քոչարյանին

Քաղաքական

30 Նոյեմբերի 2017, 17:00
 Երեխայի թևից քաշելը, որ գիշերվա հազարին դուրս չգնա, բռնի գործողությո՞ւն է. Մախմուդյանը` Քոչարյանին

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին« ՀՀ օրենքի և հարակից փաթեթի մասին հարցը:

Հիմնական զեկուցող`ՀՀ  արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ այս օրենսդրական նախաձեռնությունը որոշակի պատմություն ունի և մշակվում է դեռևս 2013 թվականից:  Նրա խոսքով` նախագիծը, խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, հանրության դատին է հանձնվել այս տարվա սեպտեմբերին:

«Նախագծի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ եղան, բայց մենք դրական ենք գնահատում հանրային քննարկումները, որոնցով էլ պայմանավորված` կարողացանք հասկանալ այս օրինագծի հետ կապված մտավախությունները: Հաշվի առնելով այդ ամենը` նախագծի մեջ մտցվել են որոշ շտկումներ, որոնք վերաբերում են և' նախագծի անվանմանը, և' տարբեր դրույթների, ձևակերպումների հստակեցմանը»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ բավականին դրականորեն փոփոխված, արդյունավետ լուծումներ սահմանող օրենսդրական նախագիծ ունենք այս պահին: «Այս օրենքի նախագիծը երեք նպատակ է հետապնդում` ընտանիքում բռնության կանխարգելում,  ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանություն և ընտանիքում համերաշխության վերականգնում»,- ասաց փոխնախարարը, ապա ընդգծեց, որ օրինագծով նախատեսվում են թված դրսևորումների կանխարգելում և կոնկրետ մեխանիզմներ, որոնք պետք է ծառայեն այդ նպատակին:

Ըստ Քոչարյանի` օրենքը հստակեցնում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը: «Օրինագծով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներ` կապված ընտանեկան բռնության կանխարգելման հետ: Խոսքը գնում է կանխարգելիչ միջոցների մասին, որոնք երեքն են` նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման մասին»,- ասաց նա:

Քոչարյանը հստակեցրեց` կարևոր է, որ այդ վիճակում հայտնված ընտանիքի համար ստեղծված այդ բարդ վիճակը կարգավորվի: «Հանրային քննարկումների արդյունքում արված փոփոխություններով պետք է որ որևէ այլ տեսակի մեկնաբանությունների տեղիք չտանք և փարատենք այն մտահոգությունները, որոնք տեսնում էինք նախնական տարբերակում: Այդ բոլոր խնդիրները հաջողությամբ լուծված են: Ունենք այնպիսի նախագիծ, որն առավել արդյունավետ կլուծի այն խնդիրները ,որոնք դրված են»,- եզրափակեց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հետաքրքրվեց` «այլ բռնի գործողություններ»-ի տակ ի՞նչ պետք է հասկանանք: «Ծեծը, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելը հասկանալի է, բայց ի՞նչ պետք է հասկանանք «այլ բռնի գործողություններ» հասկացության տակ»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախագծի վերջնական տարբերակով շեշտը դրել են գործող Քրեական օրենսգրքում գոյություն ունեցող ձևակերպումների վրա: «Որևէ նոր էլեմենտ մենք չենք ավելացրել, «և այլ բռնի գործողությունները» երկար տարիներ գոյություն ունի քրեական օրենսգրքի մեջ և պետք է մեկնաբանվի այնպես, ինչպես մեկնաբանվել է մինչ այս»,- բացատրեց նա:

Մախմուդյանը նշեց, որ այս օրենքում, հասարակության մոտ եղած մտահոգություններից ելնելով, «այլ բռնի գործողություններ»-ն, ի տարբերություն քրեաօրենսդրական կարգավորումների, ընտանեկան բռնության մասին այս օրենքում չափից ավելի դժվար կլինի մեկնաբանելը, մանավանդ, որ դա  թողնվելու է ոստիկանությանը: Պատգամավորն օրինակ բերեց. «Եթե երեխան գիշվերվա 1:30-ին դուրս է ուզում գալ, դու թևից բռնում, ներս ես քաշում, ասում ես` էս գիշերվա հազարին ո՞ւր ես գնում, սա այլ բնույթի բռնի գործողությո՞ւն է, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Փոխնախարարն էլ արձագանքեց. «Ոչ ոք երեխային թևից քաշելու համար ոչ մեկին ո'չ քրեական պատասխանատվության կենթարկի, ո'չ էլ այս օրենքով նախատեսված ժամանակավոր սահմանափակումների»:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica