close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը նվեր չէր մեզ. քաղաքագետ

Քաղաքական

30 Նոյեմբերի 2017, 12:48
 ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրումը նվեր չէր մեզ. քաղաքագետ

Չպետք է մտածել, որ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության համաձայնագրի ստորագրումը խիստ անհրաժեշտ էր միայն Հայաստանին և նվեր էր մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Դա չպետք է դիտարկել որպես ինչ-որ նվեր, որ տրվել է մեր երկրին Բրյուսելի կողմից: Եթե մենք հետևենք, թե ինչ գնահատականներ կան Եվրամիության պաշտոնյաների կողմից, կտեսնենք, որ բոլորի խոսքի հիմքում կա մի եզր, որը կոչվում է տարածաշրջանային անվտանգություն»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով`  թե' եվրոպացի պաշտոնյաները, թե' տարածաշրջան այցելած այլ պաշտոնյաներ, մասնավորապես` Ռուսաստանի, Իրանի ԱԳ նախարարները, Հայաստանի մասին խոսում են որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոնի: «Մեզ դիտում են որպես մի երկիր, որն անվտանգության է  ձգտում, փորձում է խաղաղություն ստեղծել Հարավային Կովկասում, և արդեն իսկ օրինաչափ է դառնում, որ Հայաստանը մեր գործընկերների համար` լինեն Արևելքում, թե Արևմուտքում, հետաքրքիր է հենց որպես անվտանգություն ստեղծող կամ անվտանգություն ապահովող երկիր»,- ընդգծեց բանախոսը:

Նրա կարծիքով` այն իրավիճակը, որ 2013 թվականից Հայաստանը միայնակ էր դիմակայում Ադրբեջանի ագրեսիային, իրականացնում ավելի մեծ կոնֆլիկտների զարգացումը տարածաշրջանում կանխելու գործընթաց, սկսել է քաղաքական գնահատական ստանալ:  «Դժվար է ասել, որ դա Հայաստանի քարոզչության կամ աշխատանքի արդյունքում է, որ այս գնահատականը մենք ունեցանք, թե՞ իսկապես շատ ակնհայտ է դարձել մեր երկրի դերակատարումը բոլոր մայրաքաղաքների համար, և այդ իսկ պատճառով են նրանք փորձում են հարաբերություններ պահել կամ ունենալ ՀՀ-ի հետ»,- ասաց նա:

Նա ընդգծեց` երբ 2015-ից   Ռուսաստանը և ԱՄՆ-ը հակամարտության նոր փուլ մտան` կապված ուկրաինական ճգնաժամի հետ, Հարավային Կովկասում նրանց համագործակցությունը դադարեց, դադարեց նաև ադրբեջանական ագրեսիան ճնշելու երկու մեխանիզմներից մեկը, և մնաց միայն հայկական բանակի պոտենցիալը` հետ պահելու ադրբեջանական ագրեսիան:

«Հիմա պետք է ուշադիր նայել թե' Հարավային Կովկասի զարգացումներին, թե' հատկապես` հարակից տարածաշրջաններում, որովհետև տեսնում ենք, որ խմորումներ կան հատկապես Մերձավոր Արևելքում, որոնք բերում են նոր դաշինքների ու համագործակցությունների ձևավորման` հաճախ հնարավոր ռիսկերով ՀՀ համար: Օրինակ` այդպիսին ռուս-թուրքական հարաբերությունների մտերմացումն է կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության ակտիվացումը և այլն»,- նշեց Մելիք-Շահնազարյանը: 

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica