close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.70
GBP1610.72
EUR1549.12
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բնակարան և ֆինանսական աջակցություն կտրամադրվի զինհաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների 223 ընտանիքի

Տնտեսական

30 Նոյեմբերի 2017, 11:59
 Բնակարան և ֆինանսական աջակցություն կտրամադրվի զինհաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների 223 ընտանիքի

Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով բնակարանային ապահովման գծով կատարվում են  զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված միջոցների վերաբաշխումներ բնակարանների գնման և վկայականների տրամադրման նպատակով:

Ըստ որոշման` ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1.500.000,0 հազ. դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացնել 974.724,0 հազ.դրամ արժեքով 76 բնակարանների ձեռք բերում և 525.276,0 հազ.դրամ արժեքով ՀՀ մարզերում 147 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան կտրամադրվի 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին: Որոշումն ընդունվեց:

Ձուն թանկացել է
18 Դեկտեմբերի 2018, 12:09 Ձուն թանկացել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica