close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանձնարարվեց պարզեցնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումն ու փորձաքննության անցկացման կարգը

Տնտեսական

30 Նոյեմբերի 2017, 11:40
 Հանձնարարվեց պարզեցնել ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումն ու փորձաքննության անցկացման կարգը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման հստակեցման վերաբերյալ:

Վարչապետի խոսքով` ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես` մաքսային վճարների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը, հետևաբար` կարևոր է, որ այդ պրոցեսն իրականացվի հստակ, կանխատեսելի ձևով ու դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար:

Ներկայումս առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացվում են միջոցներ թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով:

Միաժամանակ, գործող ապրանքների` տեղական և օտարերկրյա, ծագման երկրների հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն: Դրանից ելնելով` հավաստագրի տրամադրումը և ապրանքի փորձաքննության իրականացումն առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն:

Վարչապետի խոսքով` կարգով սահմանված չեն նաև հավաստագրերի տրամադրման, մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ: Ելնելով վերոնշյալից` նա հանձնարարեց տնտեսական զարգացման նախարարին` 1-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ:

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica