close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնը կգա Հայաստան

Տնտեսական

30 Նոյեմբերի 2017, 11:20
 Մակրոնը կգա Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտին՝ քննարկելու հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցության հեռանկարները։

Նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝ օգտագործելով չիրացված ներուժը։

Ժոնաթան Լաքոտն իր հերթին համոզմունք է հայտնել, որ հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։ Դեսպանն այս համատեքստում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան։

Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Հայաստանում ներկայացված ֆրանսիական բիզնեսն ընդլայնվելու մտադրություն ունի։ Դեսպանը հավելել է, որ արդեն իսկ հասցրել է հանդիպել որոշ ներդրողների  հետ, և կարող է փաստել, որ ֆրանսիացիները ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Հայաստանի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական, եվրասիական և իրանական շուկաներ։

Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ շուտով կբացվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչը կարող է ֆրանսիական բիզնեսի գործունեության համար նոր հնարավորություններ ստեղծել։ Նախարարը ևս համոզմունք է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարևոր ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Նախարարի խոսքով՝ այն էլ ավելի մեծ վստահություն կներշնչի եվրոպացի և մասնավորապես ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն ծավալելու համար՝ հաշվի առնելով նաև այն բարեփոխումները, որոնք Հայաստանը իրականացրել և շարունակելու է իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում ևս։

«Մենք պատրաստ ենք լինել Հայաստանում գործող ֆրանսիական բիզնեսի կողքին, աջակցել նրան և բոլոր ջանքերն ուղղել այնպիսի միջավայրի և պայմանների ապահովմանը, որոնք անհրաժեշտ են ֆրանսիացի գործարարներին Հայաստանում գործունեություն իրականացնելու համար», - նշել է նախարար Կարայանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն


Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica