close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջադրվել է «Գրեմմի»-ի

Մշակույթ

30 Նոյեմբերի 2017, 10:56
 Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքն առաջադրվել է «Գրեմմի»-ի

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը հայտնի ռոք երաժիշտ Քրիս Քորնելն է, առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոփնական էջից: Քորնելի «Խոստումը» երգն առաջադրվել է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:

Հիշեցնենք, որ Քորնելը այս տարվա մայիսին 52 տարեկան հասակում հանկարծամահ եղավ:

Նա հայտնի է որպես Soundgarden ռոք խմբի կիթառահար ու երգահան: «Խոստումը» ֆիլմը սիրո պատմություն է, որը տեղի է ունեցել Ցեղասպանության օրերին: Գործողությունները  տեղի են ունենում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին:

Կինոնկարի ռեժիսորն է բրիտանացի օսկարակիր Թերի Ջորջը, գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը, ով էլ «Գոլդն գլոբի» մրցանակակիր է, սցենարը գրել է Ռոբին Սվայկորդը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Շառլոտա լը Բոնը, Ջեյմս Կրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Աղդաշլուն և Անժելա Սաֆարյանը: Ֆիլմի արտադրությունը ֆինանսավորվել է ծագումով հայ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կողմից։

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica