close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ավելացել են նաև մյուս հարկատեսակների մուտքերը

Տնտեսական

30 Նոյեմբերի 2017, 10:50
 Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ավելացել են նաև մյուս հարկատեսակների մուտքերը

Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 9 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի, մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների, առանց փաստաթղթերի ձեռքբերումների և այլ եկամուտների մասով եկամտային հարկի ավելացմամբ:

Իսկ ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 6,3 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ:

Ի դեպ, 0,3 մլրդ դրամով նվազել են նաև ռոյալթիի գծով գերավճարները, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների գնահատված աճը, կազմել է 6.6 մլրդ դրամ:  Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ-ում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵԱՏՄ մուտքերն աճել են 14.1 մլրդ դրամով, որից ԱԱՀ-ն` 9.8 մլրդ դրամով, ակցիզային հարկը` 3.8 մլրդ դրամով, իսկ բնավճարը 0.5 մլրդ դրամով: Աճը պայմանավորված է ԵԱՏՄ երկրներից որոշ ապրանքների (բենզին, դիզվառելիք) ներմուծման ծավալների ավելացմամբ և ապրանքների վաճառքի գների նկատմամբ վերահսկողության ուժեղացմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկային եկամուտների գծով արձանագրված աճը պայմանավորված է իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտներն ամբողջությամբ հայտարարագրելու նկատմամբ հսկողության ուժեղացմամբ: Արդյունքում բնօգտագործման և բնապահպանական վճարների գծով աճը կազմել է 628.2 մլն դրամ, հաստատագրված վճարների գծով՝ 67,7 մլն դրամ, իսկ դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ 338,6 մլն դրամ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica