close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Կարապետյանը կհանդիպի գործարարների հետ. «Հրապարակ»

Քաղաքական

30 Նոյեմբերի 2017, 10:05
 Կարեն Կարապետյանը կհանդիպի գործարարների հետ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Քանի որ Աղվերանում վարչապետ-գործարարներ հան­դիպման ընթացքում գործարար­ների բարձրացրած հարցերի մեծ մասը վերաբերել է հարկային-մաքսային խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մի հանդիպում էլ Վարդան Հարությունյանն ունենա գործարարների հետ՝ «աղվերանական» ֆորմատով: Որոշվել է, որ այն կազմակերպվի դեկտեմբերի երկրորդ կեսին, խորհրդարանում բյուջեի հաստատումից հետո: Մեր տեղեկություններով՝ բյուջեի քննարկումը խորհրդարանը կսկսի հաջորդ չորեքշաբթի, քվեարկությունը կլինի հինգշաբթի: Ի դեպ, բյուջեի առնչությամբ մեծ թվով առաջարկներ են արել ան­հատ պատգամավորները, խմբակցությունները՝ բյուջեի «լավաշը» (այդպես է կոչվում ամփոփաթերթիկը, որն անչափ երկար տետրի վրա է) ԱԺ-ն և խմբակցությունները կստանան այսօր, և կիմացվի, թե կառավարությունն առաջարկների որ մասն է ընդունել, որը՝ մերժել և  ինչու»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մի մոռացված ծրագրի մասին
20 Հունվարի 2019, 01:43 Մի մոռացված ծրագրի մասին
7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica