close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակվում է Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուս

Քաղաքական

29 Նոյեմբերի 2017, 20:58
 Շարունակվում է  Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուս

Նոյեմբերի 28-ի երեկոյան պատվիրակությունը հյուրընկալվել է Բելառուսի ռազմական ակադեմիայում, որը երկրի զինված ուժերի սպայակազմի գլխավոր դարբնոցներից մեկն է հանդիսանում։ Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանին ներկայացվել է ակադեմիայի կառուցվածքը, ուսումնառության գործընթացը։

Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։ Ակադեմիայի ղեկավարության հետ կայացած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ուսումնասիրել հայկական և բելառուսական ռազմական ուսումնական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները։

Հայ-բելառուսական ռազմակրթական համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև նոյեմբերի 29-ի առավոտյան, Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Մինսկի Սուվորովի անվան ռազմական ուսումնարան այցի ընթացքում։ Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ուսումնարանում և ծանոթացել ուսումնառության պայմաններին։ Նախարար Սարգսյանը ուսումնարանի ղեկավարությանը ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փորձն ու պատմել հայաստանյան ռազմակրթության ոլորտում սկիզբ առած բարեփոխումների մասին։

Այնուհետև հայկական պատվիրակությունն այցելել է Հայրենական մեծ պատերազմի Բելառուսի պետական թանգարան, ծանոթացել ընդգրկուն ցուցադրությանը։

Ավելի ուշ Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մինսկի Բոլոր Սրբերի տաճար-հուշարձանում։

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica