close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Կարապետյանը պարգևատրվել է Մանվել Գրիգորյանին

Քաղաքական

29 Նոյեմբերի 2017, 20:21
 Կարեն Կարապետյանը պարգևատրվել է Մանվել Գրիգորյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել: 

Արցախյան պատերազմին ու հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցության, ինչպես նաև 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահի խորհրդական, ապրիլյան քառօրյայի մասնակից, կրտսեր լեյտենանտ, տնտեսագիտության թեկնածու Մեսրոպ Մանուկյանին, Երկրապահ կամավորական միության վարչության փոխնախագահ, աշխատակազմի ղեկավար, Արցախյան պատերազմի և ապրիլյան քառօրյայի մասնակից, կապիտան Խաչիկ Մկրտչյանին և Երկրապահ կամավորական միության վարչության անդամ, Երկրապահ կամավորական միության Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահ, Արցախյան պատերազմի և ապրիլյան քառօրյայի մասնակից, ավագ լեյտենանտ Անան Ոսկանյանին: 

Կառավարության ղեկավարը մի խումբ ազատամարտիկների խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 
 

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica