close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+19°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկայացվել է «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը

Տնտեսական

29 Նոյեմբերի 2017, 19:26
 Ներկայացվել է «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր:
Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:

Նշվել է, որ Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն:

Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ռեֆորմների իրականացման տեսլական, չափելի արդյունքներ և առաջարկվել են թվային ոլորտում նոր նախաձեռնություններ՝ առաջնահերթ ծրագրերի իրականացման մասով:

Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է: 

Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են Օրակարգի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Թվային փոխակերպման շրջանակում համապատասխան բիզնես մոդելի ձևավորման վերաբերյալ:

Այս համատեքստում անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման և հայաստանյան ՏՀՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության հարցին: Քննարկվել են ռազմավարության իրականացման գործում մասնավոր ընկերություններին ներգրավելու նպատակով հարկային հավասար պայմանների ապահովմանը, թվային ոլորտում շարունակական ներդրումները խթանող լրացուցիչ գործիքների մշակմանն ու ներդրմանը, դաշտում մատչելիության և հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր: 

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական:

Կարևորելով Հայաստանում թվայնացման տեխնոլոգիաների զարգացումը, հասարակության էլեկտրոնային մասնակցության և էլեկտրոնային կառավարման ցուցանիշների բարելավումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը և հաջորդ տարի հունվարին ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզով և կոնկրետ միջոցառումներով:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica