close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշերը

Սպորտ

29 Նոյեմբերի 2017, 14:09
 Հայտնի են ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշերը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձեւի 15 մրցաձեւում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական ստադիոն»:

Ներկայացնում ենք Փհենչհան-2018-ի խորհրդանիշերը: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տարբերանշանը (լոգոտիպ) ստեղծելիս օգտվել են կորեական այբուբենից: Օգտագործվել է Փհենչհան (평창) բառի յուրաքանչյուր վանկի առաջին ձայնավորը: Տարբերանշանն առաջին հերթին խորհրդանշում է երկնքի, երկրի եւ մարդկության ներդաշնակությունը, ապա` ձյունն ու սառույցը, ինչպես նաեւ մարզիկների աստղային ելույթները:

Փհենչհան-2018-ի թալիսմանը ստեղծելիս ոգեշնչվել են սպիտակ վագրով, որն այդ երկրի խորհրդանիշն է: Թալիսմանի անունը Սուհորան է (Soohorang): «Sooho» կորեերեն նշանակում է պաշտպանություն, «Rang»՝ վագր: Սուհորանն ունի մարտական ոգի եւ վստահելի ընկեր է, որը կպաշտպանի մարզիկներին, երկրպագուներին ու բոլոր մասնակիցներին: Սպիտակ վագրը եղել է նաեւ Սեուլի օլիմպիական խաղերի թալիսմանը:

2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները կշռում են 493-586 գրամ եւ արտացոլում հարավկորեական ավանդույթներն ու մշակույթը: Մեդալների դիզայնը ծառի կոճղերի հյուսվածքների տեսքով է, որի առջեւում պատկերված են օլիմպիական օղակները, իսկ հետեւում՝ Փհենչհան-2018-ի լոգոն: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է 259 մեդալ:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica