close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շատ վտանգավոր տեղ եք մտնում՝ Քարդաշյանին ձեզ ասոցացնելու ցանկությամբ. Գրիգոր Մինասյանը՝ «Երկիր ծիրանի»-ին

Քաղաքական

29 Նոյեմբերի 2017, 13:34
 Շատ վտանգավոր տեղ եք մտնում՝ Քարդաշյանին ձեզ ասոցացնելու ցանկությամբ. Գրիգոր Մինասյանը՝ «Երկիր ծիրանի»-ին

Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու նիստում«Երկիր ծիրանի»-ն առաջարկեց Քիմ Քարդաշյանի անունով ցուցատախտակ փակցնել Երևանում: Փոխարենը, ըստ խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի, յուրաքանչյուր հայի համար ապտակ է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ցուցատախտակը:

ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը հակադարձեց Խաչատրյանի հայտարարությանը՝ նշելով, որ իրականում «Երկիր ծիրանին» փորձում է ամեն ինչին դեմ խոսել, մինչդեռ քվեարկության ժամանակ կողմ է լինում:

«Բացասական տոնայնությամբ խոսում են, վերջում կողմ են քվեարկում: Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին ձեզ հետ ասոցացնելու ցանկությանը, շատ վտանգավոր տեղ եք մտնում: Հասկանալի է, որ ձեր խմբակցության ղեկավարը և Քիմ Քարդաշյանը հիմա նույն հողի վրա են, և դուք էլ եք երևի ցանկանում այնտեղ գտնվել, բայց ձեր դեպքում կարող է մի  պիտակ կպնել, որից դժվար կլինի ազատվել»,- ասաց Մինասյանը: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica